Որոշվել է քվեարկությամբ. Մանե Թանդիլյան
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը այսօր տեղեկացրեց, որ դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող թեկնածուների հերթականությունը որոշվել է քվեարկությամբ: Քվեարկությունից առաջ ելույթ են ունեցել երեք կուսակցությունների առաջնորդները և ընտրել են ցուցակը կազմելու այս ձևը, որպեսզի այն լինի ժողովրդավարության ու ինստիտուցիոնալ ղեկավարման հիմք: Այնուհետև տեղեկացրեց, որ այս պահին ընթանում է դաշինքի անդամների քվեարկությունը:
