Սպիտակ տունը սոցցանցերի հարցերով խորհրդականի է որոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայումս ընդամենը մեկ աշխատակից ունի, որը զբաղվում է սոցցանցերով՝ 40-ամյա Դեն Սկավինոն, որը ավելի վաղ զբաղեցրել է կառավարչի պաշտոնը Թրամփի Ազգային գոլֆ-ակումբում և միլիարդատիրոջ մտերիմն էր երկար տարիներ։ Նա հրապարակում է այն, ինչ իրեն թելադրում է Թրամփը։ Այս շաբաթ հավանաբար ԱՄՆ նախագահի վարչակազմը թիմի կվարձի Twitter-ում, Facebook-ում և Instagram-ում Թրամփի հրապարակումների վրա աշխատելու համար։
Սպիտակ տունը որոնում է թեկնածուի հեռահաղորդակցության նոր տնօրենի պաշտոնի համար, որի պարտականությունները ներկայումս կատարում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը։
