Բալասանյանի ընտանիքն առաջիկա ընտրություններում, հնարավոր է, գերադասի չխառնվել քաղաքական թոհուբոհին
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խիստ նեղսրտել է այն բանից հետո, երբ նրա որդուն հնարավոր չի եղել ընդգրկել ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ու դարձնել պատգամավոր: Ինչպես պնդում են «Չորրորդ իշխանության» աղբյուրները, ՀՀԿ-ում չեն համաձայնել այդ քայլին՝ ասելով, որ նրանք այլ անցողիկ թեկնածուներ ունեն, օրինակ Մարտուն Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը և այս դեպքում չեն երաշխավորում կրտսեր Բալասանյանի ընտրվելը: Այսքանից հետո չի բացառվում, որ Բալասանյանի ընտանիքն առաջիկա ընտրություններում գերադասի չխառնվել քաղաքական թոհուբոհին, առավել ևս, երբ այնտեղ պայքարելու են իրենց երկու հակառակորդները՝ Վարդան Ղուկասյանը ԲՀԿ ցուցակով և Մարտուն Գրիգորյանը՝ ՀՀԿ:
