Դավիթ Սեդրակյանի փոխարեն կառաջադրվի Խուճուճ Էդոն
«Ժամանակ»-ի տեղեկություններով` Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի փոխարեն «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրվելու է նախկին ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդոն), ով խնամիական կապերի մեջ է Մհեր Սեդրակյանի հետ: Թերթը գրել է, որ Էդուարդ Մադաթյանի որդին՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական խմբակցության անդամ Արման Մադաթյանն ամուսնացած է Մհեր Սեդրակյանի դստեր հետ:
