Տիգրան Կարապետիչը չգիտեր, որ Օհանյանը, Օսկանյանն ու Րաֆֆին երեկ դաշինք էին ստորագրելու
Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նախընտրական դաշինք կազմելու մասին հուշագիր ստորագրեցին։ Ու թեև այս դաշինքին է միացել նաև ժողովրդական կուսակցությունը, սակայն ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը ստորագրողների մեջ չէր։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Տիգրան Կարապետյանի հետ։ -Պարոն Կարապետյան, ինչո՞ւ Դուք էլ չստորագրեցիք հուշագիրը։ -Բայց ես ներկա էի։ -Սակայն չստորագրեցիք։ Չէ՞ որ Դուք էլ եք ստեղծված դաշինքի մաս կազմում։ -Այո՛, ես էլ եմ դաշինքին միացել։ Բայց ստեղծել են իրենք և իրենք էլ ստորագրեցին։ Ես չգիտեի, որ հուշագիր պետք է ստորագրեն։ -Այսինքն՝ Ձեզ նախապես չէի՞ն տեղեկացրել հուշագրի ստորագրման մասին։ -Ասել են, բայց ես նեղացած չեմ։
