Վիկտոր Դալլաքյանն ու Արամ Սարգսյանը կլինեն Գագիկ Ծառուկյանի հետ
«Իրատես» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված դաշինքը փլուզվում է, եւ ավերակների վրա կառուցվում է մեկ այլ ավերակ։ Մինչ այս ուժը նորից կպառակտվի ու կմիավորվի, դրանից պոկված ՀԴԿ-ն եւ «Երրորդ հանրապետությունը» արդեն իրենց անելիքներն են հստակեցնում։ Մեր տեղեկություններով, այս երկու ուժերն էլ մասնակցելու են ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ, դաշինք կկազմեն Գագիկ Ծառուկյանի հետ։ Ի դեպ, մինչ այդ էլ նրանք դրական էին վերաբերվում Ծառուկյանի հետ համագործակցությանը, եւ այսպիսի որոշումը խիստ կանխատեսելի էր»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
