Ավտովթար Թայվանում. 28 զբոսաշրջիկ է զոհվել
CNA գործակալության հաղորդմամբ` Թայվանում,կղզու ադմինիստրատիվ կենտրոն Թայբեյ քաղաքում, մայրուղու վրա կողաշրջվել է զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը,զոհվել է 28 մարդ է զոհվել: Վթարի պահին ավտոբուսում 44 մարդ է եղել: Նախնական տվյալների համաձայն` ուղևորների մեծ մասը չինացի զբոսաշրջիկներ են: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Միջադեպի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները:
