Անկարան չի հաստատել իր մասնակցությունը Աստանայում կայանալիք բանակցություններին
ria.ru-ն՝ հղում կատարելով Թուրքիայի արտգործնախարարությանը տեղեկացնում է ,որ պաշտոնական Անկարան դեռևս չի կարողանում հաստատել իր մասնակցությունը փետրվարի 15-16-ը սիրիական հակամարտության կարգավորման շուրջ Աստանայում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլին: «Մենք դեռևս չենք կարող Աստանայում կայանալիք բանակցություններին մեր մասնակցության և այնտեղ քննարկվելիք հարցերի վերաբերյալ տեղեկություններ հայտնել»,- նշել են Թուրքիայի արտգործնախարարությունում:
