Վերջը՝ համոզեց
Հրապարակ օրաթերթը գրում է.«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին երկարատեւ բանակցություններից հետո կարծես հաջողվել է համոզել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, որ նրա անունը լինի ցուցակի ոչ թե առաջին, այլ երկրորդ հորիզոնականում: Քոքոբելյանը կգլխավորի ցուցակը, բայց կհայտարարվի, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատյանն է, նախընտրական ծրագիրն էլ ինքն է գրել:
