Ձեր կրկեսի ծաղրածուն

Ֆեյսբուքահայության սրտից թույլ հատվածը նորից ու կրկին ղժժում է մի դիպվածով, որը  նողկալից բացի ողբերգական է:  Սերժ Սսարգսյանի կուսակից ու նա տոկոս խփող նշանառուներից Լֆիկ Սամոն՝ նույն ինքը Սամվել Ալեքսանյանը իր ոճում տափակ հումոր է արել նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցում, նա հետաքրքրվել է Բագրատյանի քաղաքական ճակատագրով «Հը՞, ի՞նչ կա, ի՞նչ ես անելու, ո՞նց ես առաջադրվելու»,- Հրանտ Բագրատյանից լսելով,  որ դեռ չգիտի, դեռ բանակցությունների մեջ են. Անմեղսունակ ինքնավստահությամբ պատասխանել է.«Դե նայի հա, որ չես առաջադրվել, գալու ես ինձ օգնես ընտրությունների ժամանակ»: Լֆիկ Սամոն այս տարիներին կարողացել է իրենից կերտել ծաղրածուի մի զիլ կերպար, որի հայտնությունը բոլորի մոտ լայն ժպիտից բացի, այլ էմոցիաներ, առավել եւս հարցեր չպետք է առաջացնի: Հայաստանում, ցավոք, քաղաքականությունից խորշում ու փախչում է իշխանությունը։ Այդ իսկ պատճառով մեր երկրում ոչ թե պետական քաղաքականություն է տարվում, այլ պալատական թամաշա։ Պալատում հիմնականում մունետիկներ են, որոնք կատարում են հարվածային գործիքների գործառույթներ և ծաղրածուներ։ Լֆիկ Սամոն հենց այդ ծաղրածուներից մեկն է, ում առաքելությունը ջրիկության մակարդակի քաղաքական դաշտն անլրջացնելն է, այդ ինքտիտուտը վերջնականապես ոչնչացնելը, նա չի հոգնում հայտարարել,   թե ինքը ոչ թե բիզնեսմեն է, այլ քաղաքական գործիչ: Ու որպեսզի այդ գործիչը խոսի որեւէ լրագրողի հետ, հարցազրույց տա, մի կլորիկ թիվ գումար է սահմանել՝ ոչ ավել, ոչ պակաս 500 եվրո: Չենք մոռացել նաեւ նրա խորամանկ հումորները Նիկոլ Փաշինյանի մասին.«Նիկոլ Փաշինյանը հիմա ինքն իրա թեման բռնել ա` օդից կախված, ու ես մտածում եմ, որ ինքը մեր հետ ա ու ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի, ես էլ օդից կախված էդ ձև եմ ասում», -նախկին ընտրապայքարի ժամանակ աջուձախ հայտարարում էր Սամվել Ալեքսանյանը՝ ի պատասխան Փաշինյանի լուրջ մեղադրանքներին: Եւ ստացվում է այնպես, որ Սամվել Ալեքսանյանը ոչ միայն Հայաստանի տնտեսական կյանքում է եղանակ փոխում, այլ քաղաքական ու հասարակական: Սամվել Ալեքսանյանը Հայաստանի ամենախոշոր օլիգարխներից մեկն է, որին պատկանում են առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայի մենաշնորհները: Նա Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի ստվերային բյուջեի խոշոր դոնորներից մեկն է ու , ի վերջո, հենց նրա միջոցով է «հովանավորվում»  այդ համակարգի բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ընտրությունները : Բարձրագույն իշխանությանը մատուցած ծառայությունների դիմաց  Լֆիկ Սամոն այսօր փաստացի ստացել է անօրինական քվոտաներ ու մենաշնորհներ  , բայց այնքան խորամանկ է, որ քաղաքական դաշտում ծաղրածուի իր դերով կարողանում է գլուխը պրծացնել տհաճ իրավիճակներից: Մինչդեռ ժամանակին Սերժ Սարգսյանը  դժգոհությունն էր հայտնում լրագրողներից, թե նրանք անկարեւոր թեմաներով հարցեր են տալիս ՀՀԿ ներկայացուցիչներին: Նա լրագրողներին նաեւ խորհուրդ էր տալիս կարեւոր, ինտելեկտուալ բնույթի հարցեր տալ իր կուսակցության պատգամավոր անդամներին, ու այս պարագայում ստացվում է, որ կամ Սերժ Սարգսյանը այնքան անտեղյակ է, որ չգիտի, թե ում է գործուղել խորհրդարան, կամ էլ մենք իսկապես կրկեսի վերածելու հայրենիք ունենք: Անի Սահակյան    

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am