Հայ և ղազախ ֆուտբոլիստները Թուրքիայում ընդհարվել են(տեսանյութ)
Երեկ ընդհարում է տեղի ունեցել Երեւանի «Բանանց» եւ ղազախական «Կայսար» ֆուտբոլային թիմերի ընկերական խաղի ժամանակ։ Ընկերական խաղը տեղի է ունեցել Թուրքիայում։ Vesti.kz-ի փոխանցմամբ, խաղի վերջում «Կայսար»-ի խաղացող Մակսատ Բայժանովը հրել է «Բանանցի» ֆուտբոլիստ Հակոբ Հարությունյանին, որից հետո երկու թիմերի խաղացողների միջեւ զանգվածային քաշքշոց է սկսվել։
