Արմեն Մարտիրոսյան. որոշակի մոտեցումներ չհամընկան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր հայտարարեց, թե իրեն չի հետաքրքրում իշխող կուսակցության ռեյտինգային ցուցակը, քանի որ ոչ թե ինչ-որ առանձին պատգամավորների դեմ են պայքարելու, այլ՝ իշխանության դեմ ամբողջությամբ: Հարցին, թե ո՞ր հարցերում համաձայնության չեկաք «Ելք» դաշինքի հետ, Մարտիրոսյանը պատասխանեց. «Կարծում եմ` դրա ժամանակն էլ չէ, բայց որոշակի մոտեցումներ չհամընկան... «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ունի ձևավորված շտաբ, և առաջիկայում կհայտնեն, թե ովքեր են գլխավորելու շտաբն ու ցուցակը»
