Հովիկ Աբրահամյանը հիմա չի խանգարի Տիգրան Կարապետյանին
Ինչպես հայտնել էինք՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին է միացել նաև Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունը»: Այսօր լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Արարատի մարզում: «Հիմա Հովիկ Աբրահամյանը չի խանգարի»,- ասաց Կարապետյանը: Հարցին, թե նախկինում խանգարել է՞ Տ. Կարապետյանը դրական պատասխան տվեց: Այնուհետև հայտնեց, որ դաշինքին միացել է Սեյրան Օհանյանին համար:
