Մեքսիկայում «Թրամփի պատի» դեմ բողոքի ցույցեր են անցկացվել
Մեքսիկայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի մասշտաբային ցույցեր են անցկացվել: Այս մասին հայտնել է BBC-ին: Ցուցարարների հիմնական բողոքն ուղղված է եղել Թրամփի այն որոշման դեմ, որով Մեքսիկայի կառավարությունը պետք է ինքը վճարի ԱՄՆ-ի սահմանին պատ կառուցելու համար:
