Ալիևը լուծարել է տրանսպորտի նախարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լուծարել է տրանսպորտի նախարարությունը։ Այս մասին հաղորդում է haqqin.az-ը: Տրանսպորտի նախարարությունը միացվել է Կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությանը։ Նոր նախարարությունը գլխավորում է Ռամին Գուլուզադեն։
