Ինչ են քննարկել Իլհամ Ալիևն ու Միխայիլ Ջանելիձեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Նրանք քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի բարիդրացիական-ռազմավարական հարաբերությունները, տարածաշրջանային համագործակցության խորացման հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի մասնակցությունը համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերում։ Բացի այդ՝ զրուցակիցները քննարկել են երկու երկրների համագործակցությունը ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախագծի շրջանակում։
