Մարտի 1-ի հետ կապված գործելու են օրենքի շրջանակում
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և «Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր ստորագրեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համագործակցության հուշագիր: Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանն ասաց, որ իրենք մարտի 1-ի հետ կապված գործելու են օրենքի շրջանակում, և եթե կան թերություններ, որոնք բացահայտված չեն. «Եթե գործեր կան, որոնք չբացահայտված են և օրինապահ մարմինները զբաղվում են, մենք պետք է հասցնենք մինչև վերջ»:
