Սկանդալ Վրաստանում. ձերբակալված վրացի հոգևորականը չի ընդունում իր մեղքը
Վրաստանում ձերբակալվել է Պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն, ով մեղադրվում է բարձրաստիճան հոգևորականի սպանության նախապատրաստման մեջ: Աս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի գլխավոր դատախազ Իրաքլի Շոթաձեի հայտարարությունը: «Ձերբակալվածը ներկա փուլում չի ընդունում իր մեղքը։ Միայն կարող եմ ասել, որ հասարակությունը գործի մասին հանգամանալից կտեղեկացվի։ Գոյություն ունեն մի շարք ապացույցներ, այդ թվում՝ աուդիո և տեսաձայնագրություններ, որոնց ստացվել են դատարանի վճռի հիման վրա»,- ասել է Շոթաձեն Վրաստանի գլխավոր դատախազության ճեպազրույցում։
