Օհանյանը տիրապետում է լուծմանը
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հուշագրի ստորագրման արարողության իր ելույթում կարևորեց քննարկումների այն ողջ ընթացքը. «Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները լինելու են շատ կարևոր ընտրություններ, որտեղ ձևավորվելու է ՀՀ ողջ իշխանությունը և մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր անձ իր ներդրումն ունենա Հայաստանի համար ազգային և նաև միջազգային երաշխիքների ձևավորման համար: Մեր բոլորիս ուշադրությունը լինելու է Հայաստանի ապագան, դրա զարգացումը և մեր հայրենակիցների անվտանգ գործունեության ապահովումը:Բանակի թիկունքը՝ դա մեր երկրի գործունեությունն է ամբողջությամբ, բոլոր ոլորտներում», - ասաց Սեյրան Օհանյանը:
