Հոնկոնգի «Դիսնեյլենդից» տարհանում են
South China Morning Post-ը հայտնում է ,որ Հոնկոնգի «Դիսնեյլենդ» զվարճանքների այգուց տարհանվել է հարյուր աշխատակից՝ կասկածելի առարկայի պատճառով, տարհանվել են գրասենյակային շենքերից մեկի աշխատակիցները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շենք է բերվել կասկածելի ծանրոց: Ծանրոցում նկատվել են մարտկոց և լարեր: Դեպքի վայր են ժամանել սակրավորները: Դրանից առաջ ծառայողական շունը հետազոտել էր ծանրոցը և հաստատել, որ դրանում վտանգավոր առարկաներ են:
