Իշխանության գալու դեպքում կզբաղվեմ մարտի 1-ի բացահայտմամբ.Սեյրան Օհանյան
Հայաստանում քաղբանտարկյալներ կան, սակայն անուններ չեմ տա.«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը : Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան էլ ասաց, որ իրեն կարող են մարդիկ տեսնել նաեւ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելիս: Սեյրան Օհանյանը դա համարեց նախընտրական քարոզարշավի անբաժան մաս: «Ոչ միայն մարտի մեկը, ինչու ենք մենք մեր շեշտը դնում մարտի 1-ի վրա: Ուրեմն, եթե գործեր կան, որոնք չբացահայտված են, իրավապահ մարմինները զբաղվում են, պետք է մենք հասցնենք մինչեւ վերջ,-նման պատասխանեց տվեց հարցին՝ եթե այս դաշինքը գա իշխանության, արդյո՞ք 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու հարցը կլինի դաշինքի օրակարգում:
