ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց.. «Եթե Հայաստանը միացել է ԵՏՄ-ին, ապա պետք է փորձի օգտվել այդ հնարավորությունից, բայց դրանցից օգտվելու փոխարեն ԵՏՄ մտնելուց հետո էլ ԵՏՄ-ից եկող ապրանքները ներմուծվում են այնպես, ինչպես արտասահմանից: Եթե մտել ենք ԵՏՄ՝ ապրանքը, կապ չունի, Հրազդանից է գալիս, թե Մոսկվայից, ոչ մի ձևակերպում չկա, բայց ինչ ուզում, անում են, ասել ենք, էդ ի՞նչ եք անում:Դուք գիտեք, որ ես ԵՏՄ-ի երկրպագու չեմ եղել, հիմա էլ չեմ, որպես տնտեսագետ՝ ես ԵՏՄ-ում չեմ տեսնում որևէ պրոֆեսիոնալ հեռանկար հանրապետության տնտեսության համար: ԵՏՄ-ն միավորում է այնպիսի երկրներ, որոնք ունեն սիմետրիա արտադրության կառուցվածքում, պետք է լինի ասիմետրիա: Այս մասին ասել եմ, բայց նաև ասել եմ՝ եթե որոշել եք ԵՏՄ գնալ, սա էլ ինչ-որ հնարավորություններ ստեղծում է, փորձեք օգտվել դրանից»,-ասաց Բագրատյանը: 2015 թվականի 11 ամիսների տվյալները վկայում են, որ ԵՏՄ 170 միլիոնանոց շուկայի հետ Հայաստանը պակասեցրել է առևտուրը. Ռուսաստանի հետ` 9%-ով, Բելառուսի հետ՝ 10%-ով, Ղազախստանի հետ 15%-ով:
Հրանտ Բագրատյանը կոալիցիայի է հրավիրում դաշտում գտնվող բոլոր ընդդիմադիր ուժերին՝ ՀԱԿ-ին, «Նոր Հայաստան»-ին, «Քաղաքացիական պայմանագրին», «Լուսավոր Հայաստան»-ին, «Ժառանգությանը»։
«Եթե միավորվենք, 2017-ի ընտրություններում կհաղթենք, հանրապետականը 5 տոկոս ձայն չունի»,- վստահ է Բագրատյանը։
Հարցին, թե Դաշնակցության հետ չի՞ կարող հաղթահարել այդ 5 տոկոսը, Բագրատյանը պատասխանեց. «Ավելի քիչ կհավաքի, քան առանց դաշնակցության»։
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը