Եթե Սեյրան Օհանյանը չի լիդերը, ուրեմն դաշինքի հետ անելիք չունենք.Ամարասի Արթուրի կազմակերպությունը զգուշացնում է

Վերջին օրերին Օհանյան-Օօսկանյան դաշինքում կայծակնային զարգացումներ տեղի ունեցան, մեկը մյուսի հետեւից դաշինքին միացած ուժերը հայտնեցին այն լքելու ու դրա մտադրության մասին: Օրեր առաջ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը զգուշացրեց, որ ընտրացուցակների ձեւավորման առիթով առաջ եկած գզվռտոցը կարող է քանդել դաշինքը, եւ որ ինքն էլ հնարավոր է ամեն պահի հեռանա այդ դաշինքից: Իսկ երեկ ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեց չկայացած դաշինքը լքելու մասին: ՀԴԿ նախագահը նշեց, որ նրանք, ովքեր փորձում էին այդ դաշինքը ձևավորել՝ խախտեցին դաշինքային բոլոր սկզբունքները և հավելեց, որ պետք է ձևավորվեր խորհուրդ այն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է համաձայնեցված որոշումներ ընդունեին, սակայն՝ «Չեղավ այդպիսի բան, խորհուրդը պետք է քննարկեր, թե որ ծրագրով ենք առաջնորդվելու ու ինչ ենք ուզում անել երկրում, իսկ այդ ծրագիրն առ այսօր մշակված չէ», - հայտարարեց նա։ Արամ Սարգսյանի խոսքով՝ դաշինքում ամբողջովին կենտրոնացած էին ցուցակի կազմման հարցի վրա, թե ով ինչքան հնարավոր տեղեր կարող է ունենալ։ Օհանյանի գլխավորած դաշինքին իրենց աջակցության մասին է հայտարարել նաեւ Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի Միասնական Արմենիա Հասարակական կազմակերպությունը: Կառույցի  անդամ Ազատ Արշակյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է իրենք էլ կասեցնեն համագործակցությունը դաշինքի հետ: Ազատ Արշակյանը նախ հիշեցրեց, որ իրենց կազմակերպությունը մաս չի կազմում դաշինքին, իրենք ընդամենը աջակցություն են հայտնել Սեյրան Օհանյանին ու նրա ծրագրերին, վերջինս էլ փոխադարձ աջակցության մասին է պատրաստակամություն հայտնել.<<Մենք հավատարիմ ենք մնում մեր գործին: Ինչպես բոլոր քաղաքացիները, մենք էլ այդ ուժերի հայտարարություններին ծանոթանում ենք մամուլով, անձնական շփումներ չունենք հայտարարություն անողների հետ, որովհետեւ մենք դաշինքի մեջ չենք մտնում>>, -ասաց պարոն Արշակյանը: Նկատեցինք, որ ըստ տեղեկությունների՝ իրականում Սեյրան Օհանյանը չի համակարգում դաշինքի աշխատանքները, ինչպես ներկայացվում էր իսկզբանե եւ դաշինքի աշխատանքները ստանձնել են Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու Ռոբերտ Քոչարյանը: Արշակյանը կրկնեց, քանի որ իրենք դաշինք մաս չեն կազմում ու քաղաքական ներգրավվածություն չունենք, հետեւաբար մասին ոչինչ չեն հարցրել Սեյրան Օհանյանին.<<Մեր կազմակերպությունը շարունակում է վճռորոշ պաշտպանել Սեյրան Օհանյանին, եթե նա մնում է դաշինքում, մենք պաշտպանում ենք իրեն, դաշինքում իր արած գործը>>: Հետաքրքրվեցինք՝ հնարավոր է, որ Սեյրան Օհանյանն էլ լքի դաշինքը.<<Եթե Սեյրան Օհանյանը մի կողմ քաշվեց, ուրեմն մենք էլ մի կողմ կքաշվենք, մենք իր հետ ենք որպես մարտական ընկեր: Երբ Սեյրան Օհանյանին պաշտպանել ենք, հայտարարել ենք, որ մենք դեմ ենք քրեաֆեոդալական, քրեաոլիգարխիկ պետությանը, մենք կողմ ենք ռազմաքաղաքական պետությանը: Մեր կոնցեպցիան դա է, քանի որ <<Միացյալ Հայաստանի>> հիմնադիրներս նախկին զինվորականներ ու ազատամարտիկներ ենք , մենք ասում ենք, որ ՀՀ-ն պատերազմի մեջ է, այսինքն ռազմական վիճակում է, հետեւաբար իշխանությունը պետք է լինի քաղաքական, չպետք է լինի ֆեոդալական, քրեաօլիգարխիկ: Մենք հենց այդ պատճառով էլ աջակցություն հայտնեցինք Սեյրան Օհանյանի, որը մեր կարծիքով հենց այդ ֆիգուրն է, կարող է եւ ռազմական, եւ քաղաքական բաղադրիչն ապահովել: Մեր կոնցեպցիան է դա՝ դարձնել Հայաստանը ռազմաքաղաքական, նրա լիդերները լինեն նախկին զինվորականներ, կամ բանակին առնչություն ունեցող մարդիկ>>, ասաց Արշակյանը շարունակելով.<<Հենց այդ պատճառով ենք աջակցում Սեյրան Օհանյանին, եթե նա չլինի այդ դաշինքում լիդերը, ուրեմն մենք այնտեղ անելիքներ չունենք>>: Անի Սահակյան

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am