«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց
Քիչ առաջ համագործակցության հուշագիր ստորագրեցին նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Ժառանգությունը» վարչության նիստի ընթացքում որոշել է միանալ Սեյրան Օհանյան եւ Վարդան Օսկանյան դաշինքին:
