40-ամյա կինն իրեն նետել է 8-րդ հարկից
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Էրեբունիում. 40-ամյա կինն իրեն նետել է 8-րդ հարկից։ Փետրվարի 12-ին՝ ժ.10.00-ին, ահազանգ է ստացվել, որ Խորենացու 45 շենքի մուտքի դռների մոտ մահացած մարդ կա: Դերքի վայրում հայտնաբերել են նույն շենքի 40-ամյա բնակչուհու դին՝ դեմքի շրջանում արյան հետքերով, տրավմատիկ վնասվածքներով: Պարզվել է, որ կինն իրեն նետել է 8-րդ հարկից, որտեղ հայտնաբերվել է նրա հողաթափերից մեկը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տուժողն ունեցել է հոգեկան խնդիրներ։
