Դալլաքյանը Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումներ է կազմակերպել
«Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ անձամբ ջանքեր է գործադրել և մի քանի անգամ Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումներ է կազմակերպել:«Ես եղել եմ ջատագովներից մեկը: Ծառուկայնի հետ իմ հարաբերությունները անձնական մտերմիկ, ջերմ հարաբերություններ են»,- պարզաբանեց նա: Այնուհետև՝ Վիկտոր Դալլաքյանը ընդգծեց, որ որոշակի առաջարկություններ է ներկայացրել աշխատակարգերի վերաբերյալ, բայց, քանի որ իր ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ աշխատանքը իրականացնել չի հաջողվել:
