Պալմիրայի հնագույն հուշարձանների ոչնչացման տեսագրությունները
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է մի շարք տեսագրություններ, որոնք ցույց են տալիս՝ ինչպես են ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները վերացնում սիրիական Պալմիրա քաղաքի հնագույն հուշարձանները: ՌԴ ՊՆ անօդաչուն ֆիքսել է իսլամիստների կողմից Պալմիրայի գլխավոր տեսարժան վայրի՝ մ.թ. 270թ. կառուցված հռոմեական ամֆիթատրոնի ֆասադի և տետրապիլոնի ոչնչացումը, ահաբեկիչներին պատկանող բեռնատարների ակտիվ տեղաշարժն այդ տեղանքում: «Դա վկայում է այն մասին, որ ԻՊ-ը մտադիր է իր նահանջից առաջ պայթուցիկներ տեղափոխել ու առավելագույնս ոչնչացնել ճարտարապետական հուշարձանները»,-նշել է ՌԴ ՊՆ-ն:
