Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ «Հաց բերող»-ի կալանքի մասին/տեսանյութ/
ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն այսօր վաղ առավոտյան եղել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնակում, որտեղ փորձել են հանդիպել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին: Դատապարտյալների հիվանդանոցի մոտից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով Նիկոլ Փաշինայնն ու Էդմոն Մարուքյանը խոսեցին Արթուր Սարգսյանի խնդրից, որն օրերս է կալանավորվել: Պատգամավորները նշեցին, որ չեն կարողացել տեսակցել կալանավորին:
