Մեկնարկել է «Գրեմմի» 59-րդ մրցանակաբաշխությունը
«Գրեմմի» 59-րդ երաժշտական մրցանակաբաշխությունն իր Hello հիթով։ Լոս Անջելեսից CBS հեռուստաալիքով ուղիղ հեռարձակում իրականացվող «Գրեմմի» 59-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը բացել է բրիտանացի կատարող Ադելը: Ադելի «25» ալբոմը ճանաչվել է տարվա լավագույն փոփ ալբոմ։ Նա մրցանակ է ստացել նաև «լավագույն սոլո փոփ կատարման» համար (Hello)։ Բեյոնսեն «Գրեմմի» է նվաճել «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում՝ իր Formation ստեղծագործության տեսահոլովակի համար։ «Գրեմմի» մրցանակները հանձնվում են ամեն տարի, ավելի քան 70 անվանակարգերում։ «Գրեմմին» անվանում են երաժշտական «Օսկար», որը հիմնադրվել է ԱՄՆ ձայնագրող ընկերությունների ասոցացիայի կողմից 1958 թվականի մարտի 14-ին։
