Քրդական աշխատավորական կուսակցության 70 անդամ է ձերբակալվել
Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է,որ Ստամբուլում Քրդական բաշխատավորական կուսակցության (PKK) դեմ համաժամանակյա գործողություն է իրականացվել 104 հասցեում,ձերբակալվել է 70 մարդ: Մի շարք հասցեներից առգրավվել են զենք ու զինամթերք: Թուրքական իրավապահ մարմինները շարունակում են աշխատանքները ևս 34 կասկածյալի ձերբակալելու նպատակով:
