«Ժառանգություն»-ը միացել է Օհանյան-Օսկանյան դաշինքին
Քիչ առաջ ավարտվել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել միանալ Օհանյան-Օսկանյան դաշինքին: Հիշեցնենք, որ hayeli.am-ը հայտնել էր, որ «Ժառանգությունը» խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու նպատակով ակտիվ բանակցություններ է վարել Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ և, որ «Ժառանգությունը» որոշում է կայացրել միավորվել նրանց հետ: Այսպիսով՝ վաղը Օհանյան-Օսկանյան դաշինքը ստորագրելու է հուշագիր, որի տակ կստորագրի նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
