«Ժառանգությունը» որոշում է կայացրել. կստորագրի դաշիքի հուշագրի տակ
«Ժառանգությունը» խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու նպատակով ակտիվ բանակցություններ է վարում քաղաքական ուժերի հետ, մասնավորապես՝ քննարկումներ ընթանում են Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ:Մեզ հայտնի է դարձել, որ «Ժառանգությունը» որոշում է կայացրել և կմիավորվի վերը նշված անձանց դաշինքին: Այսպիսով՝ վաղը Օհանյան-Օսկանյան դաշինքը ստորագրելու է հուշագիր, որի տակ կստորագրի նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցությունը լքում է Օսկանյան-Օհանյան դաշինքը, որի մասին հայտարարել է անձամբ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ դաշիքը կլքի նաև «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը:
