ՀՀԿ-ն հրապարակեց ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների անունները
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակներն արդեն պատրաստ են. համամասնական ցուցակին կուսակցությունը կանդրադառնա հաջորդ շաբաթվա կեսերին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:«Առաջադրվել են Ռուբեն Սարգսյանը, Ղուկաս Ուրիխանյանը, Միհրան Պողոսյանը: Առաջադրվել են նաև Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), Արման Սահակյանը, Արման Բաբլոյանը, Արթուր Գևորգյանը: Առաջադրվել է Կորյուն Նահապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյանը: »,- տեղեկացրեց Շարմազանովը:
