Փախե՜ք, Հեղոն է գալիս

Այն, որ ՀՀԿ-ն ունի ունիկալ պատգամավորների մի ամբողջ հավաքածու, ոչ ոք դրանում չի կասկածում, նրանք միշտ անկեղծ են իրենց բնույթն ու էությունը ցուցադրելու գործում: Այն, որ ՀՀԿ-ականների մեջ կան եւ այնպիսիք, որոնք իրենց պահվածքով ու բառուբանով միշտ առանձացել են հոծ ամբոխից , ներկայացել տգիտության, վայրենության ուրույն փայլով , ու որ այսպիսինների վզից իրենց տերերը հանգիստ կարող էին ու  պարտավոր էին կախ տալ մեծ տառերով գրված ցուցանակներ այս գրությամբ. «Այստեղ պահպանվում է եզակի ցեղատեսակի նմուշը: Չմոտենալ: Չկերակրել: Վտանգավոր է», դա էլ գիտենք բոլորս: Բայց որ այդ ցեղատեսակներից կան նաեւ իրենց ընդդիմություն հռչակած ու մեր բոլորիս կյանքը դրախտ դարձնելու խոստումների տակ կքած կուսակցություններում, սա էլ է այլեւս  անհերքելի : Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայկական վերածնունդ կուսակցության համագումարը: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանից հետո ելույթ է ունեցել նաեւ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը՝ սպառնալիքների մի ողջ արսենալ ի ցույց  դրել. «Ընդհանրապես դժվար է ուսուցչից հետո աշակերտը խոսի, իմ քաղաքական ուսուցիչը և առաջնորդը եղել և մնում է Արթուր Բաղդասարյանը: Ես ինքս՝ որպես մանկավարժ, դեռևս 15 տարի առաջ դասավանդել եմ դասարանում: Խոսելով Արթուր Բաղդասարյանի, Օրինաց երկրի մասին, գաղափարների և նպատակների մասին, խոնարհվում եմ այդպիսի կրթված մարդու առջև, նրա գաղափարների և ծրագրերի առջև:Կոշտուկների նման կփշրվեն այն մարդիկ, որոնք եկել են «Հայկական վերածննդի» պտուղներից ինչ-որ բան գողանալու, թույլ չենք տալու դա: «Հայկական վերածնունդն» իմ զավակն է, ես եմ նրա տերը: Թույլ չեմ տա որևէ մեկին ամեն օր կեղծող գարշահոտ ունեցող իրենց գաղափարներով և նպատակներով նախընտրական շրջանում պատվեր իջեցված ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին, կոչնչացնեմ ես նրանց, ով ուզում է լինի, ես իմ մատներով կհանեմ նրանց աչքերը», -ասել է ՕԵԿ էգ առյուծը: Արթուր Բաղդասարյանը, հիրավի, մարդասիրական ու հայրենանվեր մեծ  գործ է արել՝ Հեղինե Բիշարյանին  կտրելով դպրոցից ու մատաղ սերդին ազատելով այս կարգի սարսափազդու ու գիշատիչ  <<մանկավարժից>>, հիմա հերթը մերն է ասպարեզը մաքրելու ոչ միայն Հեղինե Բիշարյանից, այլ նրա նմաններից, որոնց պակաս քաղաքական ներկապնակում ամենեւին  չկա:   Օրինակ նույն աչք հանելու մասով տիկին Հեղինեն  խախտել է ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հեղինակային իրավունքները, ով պաշտպանության նախկին նախարարի հասցեին ֆեյսբուքյան՝ իր ականջին ոչ հաճելի գրառումի համար բոլորովին վերջերս  աչք հանելու անհագ ցանկություն էր արտահայտել:Ընդհանրապես, թեպետ  ՀՀԿ-ն առաջինն է գիշատիչների ու մարդատյացների ներկայացվածությամբ, բայց դա չի արդարացնում  մյուսների պարագան: Մեկ շաբաթ առաջ էլ Նաիրա Զոհրաբյանի մասին գրվեց, որ սպառնացել է գնդակահաարել <<խաղեր տվող>> կուսակցականներին , նա չէր էլ հերքել, որ մահապարտների գունդ է հավաքում ընտրությունները վերահսկելու համար: Եկեք ընտրություններից հինգ պակաս մանրամասն ու կրկին կարդանք եւ հիշենք, թե ինչ են ասել ու արել բոլորը : Ոչ թե նրանց հայհոյելու համար, այլ որոշելու, թե ինչ է պետք անել ապրիլի 2-ին:Չէ՞ որ հենց նրանք են հանձն առնում փոխել մեր կյանքը, երկիր կառավարել: Այլապես հետո Հեղոներից   փախչելու ժամանակ գուցե էլ չլինի: Անի Սահակյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am