«Ադրբեջանական քաղաքականությունը հակառակ ազդեցությունն է ունենում:Այս մեղադրանքը եզակի դեպք է, ավելին, Բաքուն բազմիցս է օգտագործում արտահայտություններ եռանախագահների հասցեին, նրանց որակում՝ «տուրիստներ», «իսլամաֆոբներ» կամ ԱՄՆ-ը՝ «ծննդավայր կոռուպցիայի» »,- պատասխանելով ադրբեջանցի իր պաշտոնակցի մեղադրանքներին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ադրբեջանին թվում է, որ այդպիսի պարզունակ, վարկաբեկիչ հայտարարություններով իրենք կարող են շանտաժի ենթարկել եռանախագահողներին, այլոց, իրենց ընդդիմախոսներին: Այնինչ, նրա խոսքով, զարմանալի է, որ նրանք դասեր չեն քաղում, քանի որ լրիվ հակառակ ազդեցությունն է տվել նրանց այդ քաղաքականությունը, որի հետևանքով միջազգային հանրության կարծիքն ու դիրքորոշումը տարեցտարի ավելի հասցեական ու ակնհայտ է դարձել,հայտարարեց ԱԳ նախարարը և հավելեց.«Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե Հայաստանը ցանկանում է ստատուս-քվո պահպանել, ապա Հայաստանը, ինչպես և եռանախագահները, շահագրգիռ է ստատուս-քվոյի փոփոխմամբ: Ստատուս-քվոյի պահպանման առաջին պատասխանատուն Ադրբեջանն է: Ինչպե՞ս կարելի է փոխել ստատուս-քվոն, ստատուս-քվոն կարելի է փոխել բանակցությունների միջոցով, պայմանավորվածությունների ձեռքբերման միջոցով, իսկ ո՞վ է սրում իրավիճակը՝ Ադրբեջանը, ով չի արձագանքում եռանախագահողների կոչերին, որպեսզի վերահաստատեն հանձնառությունը բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը: Ո՞վ է դեմ դուրս գալիս հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, ադրբեջանցիները պնդում են, որ, եթե նման մեխանիզմ ստեղծվի, այն կպահպանի ստատուս-քվոն»:
Հիշեցնենք, որ այս օրերին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը բազմաթիվ անգամներ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին մեղադրել է անգործության մեջ՝ նշելով, որ Հայաստանը ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցն է:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը