Իսկ ո՞ւր մնաց Ծառուկյանի խոսքը

  ԲՀԿ համագումարը չտվեց կարեւորագույն մի հարցի պատասխան, թե ինչ բազայով է Գագիկ Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին, քաղաքական ինչ դիմագծով, որից շատ բան պարզ կդառնար Ծառուկյանի պլանների, իշխանությունների հետ հարաբերությունների եւ նման այլ հարցերի մասին: <<2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով>> :Դեռեւս հունվարին քաղաքական փակված էջը բացելու մասին հայտարարության ժամանակ Գագիկ Ծառուկյանը հստակ ընդգծել էր լայն դաշինքով մասնակցության մասին: Այս ընթացքում  Ծառուկյանի թիմակիցներն ու ոչ միայն մեզ վստահեցնում էին, թե ակտիվ բանակցություններ են ընթանում, հրապարակային աջակցության մասին հայտարարություններ եղան մի շարք ուժերի մասին, որոնց անունները բազմիցս ենք գրել: Բայց արի ու տես ԲՀԿ-ի այդքան սպասված համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը որեւէ անդրադարձ չարեց իր խոստացած լայն դաշինքի մասին՝ իրավամբ հաստատելով վերջին օրերի տեղեկությունները, որ նա հետ է կանգնել իր նախկին խոսքերից ու մտադրություններից ու գնալու է ոչ թե դաշինքով, այլ ԲՀԿ-ի բազայով դրան գումարած քաղաքական անհատականություններ: Նախընտրական աժիոտաժին առանձնակի հետաքրքրություն ցուցաբերողները պետք է  հիշեն մեր հրապարակումներն առ այն, որ Ծառուկյանը առանձնապես ոգեւորված էր Օհանյան-Օսկանյան դաշինքի հետ դաշինքվելու հեռանկարից, բայց իշխանության անտես ձեռքով նման զարգացումների հնարավորությունները հօդս ցնդեցին, քանզի  ուժերի նման դասավորությունը ուղիղ հարվածի տակ էր վերցնելու իշխանությանը՝ ընտրությունները դարձնելով իշխանափոխության ռեալ հայտ: Դրանից հետո էր, որ ասպարեզ նետվեցին Հնչակների, ՌԱԿ-ի, ՀՀՇ-ի ու Միասնություն շարժման հետ համագործակցության լուրերը: Այս ուժեր առանձին վերցրած իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց նման դաշինքով կարելի էր որոշակի քաղաքական ստատուս ձեռք բերել՝ նկատի ունենալով հատկապես ոմանց  կապը սփյուռքի կառույցների հետ: Բայց այստեղ կար մի բայց, որը Ծառուկյանը չկարողացավ շրջանցել: Նման դաշինքի հեռանկարի պարագայում ամենեւին էլ ոչ պատահական Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի վերջին նիստում ողջունեց դաշինքների ձեւավորման իրողությունը, քանզի կոնկրետ եթե ձեւավորվեր նշված ուժերի համամասնությամբ դաշինք, ապա հետագայում պետք եղած ժամանակ դժվար չէր լինելու իշխանության թեթեւ ձեռքով դաշինքը մեկ ժամում հիմնահատակ քարուքանդ անել ու պոկել առանձին խաղացողների Ծառուկյանից՝ խափանելով վերջինիս հավակնոտ ծրագրերը: Հետեւաբար դաշինքի տապալման որոշումը Ծառուկյանի կոնտր քայլն էր Սերժ Սարգսյանի դեմ: Փաստացի  Ծառուկյանի լայն դաշինքի խոստումն իրականություն չդարձավ, իսկ վերջինիս  քաղաքական կապիտալը  մնաց  բեկորների վերածված ԲՀԿ-ն  ու եւս մի քանի առանձին անհատ գործիչներ, որոնք ներկա էին ԲՀԿ համագումարին՝ Արարատ Զուրաբյան,Վարդան Ղուկասյան, Աբգար Աբրահամյան, Մուշեղ Սաղաթելյան, Տիգրան Ուրիխանյան եւ ուրիշներ: Կհաջողվի՞ այս  ոչ ներկայացուցչական բազայով մասնակցել աննախադեպ դժվարին ընտրությունների՝ հավակնելով բարձր նիշեր, ցույց կտա ժամանակը: Անի Սահակյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am