Մանվել Գրիգորյանն ու Մհեր Սեդրակյանը չեն առաջադրվել ՀՀԿ տարածքային ցուցակով
ՀՀԿ-ն արդեն կազմել է իր տարածքային ցուցակները: Մասնավորապես Երևանում ունի 38 ռեյտինգային թեկնածու: Այնտեղ կան ինչպես հին ու հանրությանը հայտնի դեմքեր, այնպես էլ նոր դեմքեր, սակայն չկան Մանվել Գրիգորյանի և Մհեր Սեդրակյանի անունները: Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ՀՀԿ տարածքային ցուցակներում բացակայում են գեներալ Մանվել Գրիգորյանի եւ Մհեր Սեդրակյանի անունները, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ասաց. «ՀՀԿ-ի համագործակցությունը ԵԿՄ-ի եւ անձամբ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: ԵԿՄ-ից բազմաթիվ թեկնածուներ կան ՀՀԿ տարածքային ցուցակներում, այդ թվում եւ Լոռիում, եւ Երեւանում: Իսկ Մհեր Սեդրակյանի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել»:
