Հասմիկ Պողոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխել են
ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան շտապ հոսպիտալացրել են: Բուժզննումից հետո որոշում է կայացվել նրան տեղափոխել Գերմանիա՝ հետագա բուժման համար: Հիշեցնենք, որ hayeli.am-ը մի քանի օր առաջ տեղեկացրել էր, որ Հասմիկ Պողոսյանին պաշտոն են առաջարկել, սակայն վերջինս հրաժարվել է: hayeli.am-ը Հասմիկ Պողոսյանին մաղթում է առողջություն: Նշենք, որ նա պաշտոնավարում է սկսած 2007 թվականից մինչև 2016 թվականը, ում փոխարինել է ՀՀ մշակույթի ներկայիս նախարար Արմեն Ամիրյանը:
