Կարեն Կարապետյանն իրավունք կունենա՞ ընդգրկվել ՀՀԿ համապետական ցուցակում
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ-ի համապետական եւ տարածքային ցուցակները կհրապարակվեն օրենքով սահմանված ժամկետներում:Հարցին, թե արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանն իրավունք կունենա՞ ընդգրկվել ՀՀԿ համապետական ցուցակում, Շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ որոշելու՝ իրավունք ունի, թե չունի: Պատկան մարմիններն ինչպես կորոշեն, այնպես էլ կլինի»:
