ՀՀԿ նախընտրական ծրագիրը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քննարկվել է կուսակցության նախընտրական ծրագիրը: Ինչպես ասաց՝ ՀՀԿ նախընտրական ծրագիրը պատրաստ կլինի հաջորդ շաբաթվա կեսերին: «Մեր նախընտրական ծրագրի հիմքում լինելու են անվտանգության ամրապնդումը, տնտեսական առաջընթացը, ժողովրդավարության զարգացումը, արդարադատության ոլորտում առկա խնդիրների հնարավորինս վերացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը»,- նշեց Շարմազանովը: «Տեղյակ չեմ՝ ումից է հասարակությունը գոհ ու դժգոհ, դա կերևա ապրիլի 2-ին», -ավելացրեց նա:
