Մանրամասներ «Անի պլազա» հյուրանոցում տեղի ունեցած սարսափելի դեպքից
Այսօր՝ ժամը 13։18-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա 19 հասցեում գտնվող «Անի պլազա» հյուրանոցի համարներից մեկում արնաշաղախ քաղաքացու դի կա և օգնություն է անհրաժեշտ։ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը։ Պարզվել է, որ «Անի պլազա» հյուրանոցի 12-րդ հարկի 12 համարում հայտնաբերվել է 1993 թվականին ծնված ՌԴ քաղաքացու դի։
