Իրավիճակը սահմանին. պարզաբանում է Վիգեն Սարգսյանը
Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հորդորեց սահմանային իրավիճակի մասին տեղեկատվությանը հետևել ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրություններով:Ինչպես ասաց՝ չպետք է հավատալ ադրբեջանական ապատեղեկատվությանը, և որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին: «Յուրաքանչյուր անգամ, երբ լինում են զինադադարի խախտումներ, դրանց մասին շատ բաց խոսվում է` նշելով, թե՛ խախտումների քանակը, թե՛ կիրառված միջոցները։ Որևէ մեկը թող չմտածի, որ մենք երկնչենք մեր գործը կատարելուց։ Մեր զինվորները՝ որպես անկախության տարիներին ծնված ու մեծացած սերունդ, փայլում են իրենց ոգով և հայրենասիրրությամբ»,- վստահեցրեց Վիգեն Սարգսյանը:
