Գագիկ Բեգլարյանն՝ իր եղբոր՝ ընտրակաշառք բաժանելու մասին
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ մամուլում շրջանառվող լուրերը, թե իր եղբայրն ընտրակաշառք է բաժանում իր ընտրատեղամասում, սուտ են: «Նման բան չկա։ Ով գրել է այդ լուրը, ամբողջությամբ սուտ է», - ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ասաց Գագիկ Բեգլարյանը։ Պարոն Բեգլարյանը չցանկացավ այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ ամեն ինչ պարզ կլինի ամսի 16-ին:
