Շտկումներ և հստակեցումներն են արվում
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ցուցակների շուրջ շտկումներ և հստակեցումներն են արվում։Անժելա Խաչատրյանի հաղորդմամբ՝ դեռևս չեն դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ գրանցվելու համար։ «Մեր կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի։ Այժմ որոշ աշխատանքներ են տարվում, որից հետո ցուցակները կներկայացնենք ԿԸՀ և կհրապարակենք»,- ասաց նա:
