Լապշինի գործը չի կարող վնաս հասցնել Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններին. Մամեդով
Լապշինի գործը չի կարող վնաս հասցնել Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններին։ Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը։ TASS գործակալության հաղորդմամբ՝ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները մեծ պատմություն ունեն և այդ հարաբերություններին հարված հասցնելն անհնարին է: «Լապշինի հարցը պետք չէ քաղաքականացնել: Դա միջազգային իրավունքի հարց է»,-ընդգծել է նա։
