ՀՎԿ նախագահը Արթուր Բաղդասարյանն է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ՀՎԿ 2-րդ համագումարին կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը։Ապա քվեարկությամբ ընդունվեց առաջարկը` կազմել ԱԺ ընտրությունների իրենց ցուցակները, ինչպես նաեւ` Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակները։ Ի դեպ, նախքան համագումարը, ՀՎԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն ասել էր, որ իրենց ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը։ Համագումարից հետո Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։
