Դիլիջանի ԲԿ-ից երկրորդ տուժածին են Երեւան տեղափոխում
Դիլիջան-Իջևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում հիվանդանոց են տեղափոխվել նաեւ «Դիլիջան»-ի ուսանողական միկրովատոբուսի անձինք։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասացին Դիլիջան ԲԿ-ից։ «Վթարի հետեւանքով 12 անձ մեզ մոտ է տեղափոխվել»,-ասաց ԲԿ-ի աշխատակիցը՝ հավելելով, որ մի երիտասարդի արդեն տեղափոխել են Երեւան, որի դեմքն ամբողջությամբ վնասվածքների մեջ է եղել։ «Երկրորդին հիմա են տանում՝ շոկային վիճակում է, մյուսների վիճակը բավարար է»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ այսօր, ժամը 08:26-ին, ր Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ուենցել ՃՏՊ, փրկարարաների՝ դեպքի վայր ժամանելուց հետո պարզվել է, որ բախվել են «ГАЗель» մակնիշի 2777L եւ «ВАЗ-2107» մակնիշի 34 AO 994 պետհամարանիշերով ավտոմեքենաները։
