Սեւանի նորընտիր քաղաքապետը` կոտրած տաշտակի առջեւ
Սեւանի նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հայտնվել է կոտրած տաշտակի առջեւ։ Նա նեղ ընկերական շրջապատում անկեղծացել է` ասելով, որ ընտրվելուց հետո է հասկացել, թե ինչ մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա` թալանված բյուջեով քաղաքի ղեկավարի պաշտոնը ստանձնելով։ Նա դժգոհել է, որ նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը` Ուդոն, հսկայական պարտքեր է թողել քաղաքապետարանի վրա` ավելացրած ամիսներով չվճարած աշխատավարձերի պարտքերը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
