Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի.Մարգոտ Վալստրյոմ

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց,որ Շվեդիան պատրաստ է աջակցել Հայաստանին, Արևելյան գործընկերությանն ու ամբողջ տարածաշրջանին: : « Ես Հայաստանում առաջին անգամ եմ, շնորհակալություն եմ հայտնում  լավ ընդունելության համար,իմ այցը Երևան վկայում է հենց այն մասին, որ մենք  պատրաստ ենք սատարել Հայաստանին՝ Արևելյան գործընկերության հետ համագործակցելու հարցում: Գնահատում եմ այս առիթը՝ ավելի շատ բան սովորելու համար: Կան ընդհանրություններ, որ մենք ունենք, մենք բարելավելու ենք մեր դիվանագիտական շփումները, ինչը մեծ հնարավորություն է ընձեռում ապագա համագործակցության համար՝ դա կլինի առևտրային, թե կոմերցիոն հնարավորությունների տեսքով»,- նշեց Մարգոտ Վալստրյոմը: «Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ , քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:  Այս այցելությունը մեզ առիթ ընձեռեց ավելի լավ ընկալելու ու հասկանալու՝ ինչպես է ձեր կողմից ընկալվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, որոնք ենք ձեր ցանկությունները: ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի: Պետք է հնարավոր ամեն բան անենք, որ էսկալացիա չլինի: Հուսով ենք, որ սա կլինի Մինսկի խմբի հովանու ներքո: Պետք է ակտիվորեն աշխատել՝ այս թնջուկը խաղաղ լուծելու համար»,- շեշտեց նա: Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ համագործակցության նոր փաստաթղթին,ապա.«Մենք  սատարում ենք բավական հավակնոտ համաձայնագրի ստորագրման գործընթացը, որը կարող է պիտանի հարթակ դառնալ կողմերի համար: Մենք պատկանում ենք այն պետությունների խմբին, որոնք ճնշում են գործադրել, որ Արևելյան գործընկերությունը շարունակվի, զբաղեցնի ԵՄ վերին տեղերը: Վստահաբար, արդյունքների կհասնենք: Այսուհետ մենք անհատականացված մոտեցումներ կտեսնենք առանձին երկրների հետ, կմտնենք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով հարաբերությունների մեջ: Սա նշանակում է, որ պատասխանատվություն ենք զգալու մեզ հետ փոխգործակցող պետությունների հետ»:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Մենք տանջվում ենք Նիկոլի ձեռը․․․ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ հարցին լուծում տալ․ հարցում (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին «Սրիկանե՛ր, 5 ամիս սպասեցրել եք ու գիտե՞ք՝ ինչ է ասել ԱԱԾ-ն անհետ կորածների ծնողներին»․ Ստեփանյան (video) «Նիկոլն Էրեբունիում խայտառակվել են․ հետևից թքել են»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով «Միդոկալմ» դեղամիջոցի դեֆիցիտ է դեղատներում. Քաղաքացիներն ահազանգում են «Էդ հիվանդանոցի չափ քար ընկներ գլխիդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am