Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունները մեկնարկել են
Նախատեսված ժամից մի փոքր ուշացումով մեկնարկել են Փաստաբանների Պալատի խորհրդի ընտրությունները: Այն կավարտվի ժամը 17:00-ին: Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է: Խորհուրդն ընտրվում է 4 տարի ժամկետով:Քվեարկության ավարտից անմիջապես հետո հաշվիչ հանձնաժողովը կսկսի հաշվարկի գործընթացը։ Խորհրդի անդամների քանակը սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ, որը չի կարող պակաս լինել տասներկու անդամից` չհաշված խորհրդի նախագահին: Խորհրդի անդամները, բացառությամբ խորհրդի նախագահի, վարկանիշային կարգով ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից: Յուրաքանչյուր ընտրող փաստաբան, կարող է իր ձայնը տալ առավելագույնը խորհրդի անդամի 12 թեկնածուների:
